“ԱԴՐԱ” Ադվենտիստական զարգացման և օգնության կազմակերպությունը 2016թ. հունվարի 15-ին այցելեց Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոն` շնորհավորելու Մանկական առողջության կենտրոնի երեխաներին` Նոր տարվա առթիվ: Կազմակերպության անդամները հյուր են եկել հետաքրքիր ծրագրով ու նվերներով: Երեխաները շատ տպավորված էին: Շնորհակալություն “ԱԴՐԱ” կազմակերպությանը` մեզ այցելելու և հետաքրքիր ժամանց կազմակերպելու համար: