Վերականգնողական կենտրոնին կից գործող մանկական առողջության կենտրոնի բալիկները պատրաստել են տոնական փոքրիկ միջոցառում : Մեր երեխաները ամփոփում են ընթացիկ տարին , ցուցադրում տարվա ընթացքում սովորած իրենց հմտությունները և մեծ սպասելիքներով ու ուրախությամբ դիմավորում 2022 թվականը: Մանկական առողջության կենտրոնի և աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնի երեխաներին նվերներ հանձնելու և շնորհավորելու էին եկել SPFA «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» բարեգործական կազամակերպության անդամները և իրենց կողմից հրավիրված Ձմեռ Պապն ու Ձյունանուշը ՝ մուլտհերոսների հետ: Ամանորյա այս փոքրիկ միջոցառումը ավարտվեց հեքիաթային տրամադրությամբ և լավագույն սպասելիքներով:Շնորհակալություն ենք հայտնում SPFA «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» բարեգործական կազամակերպությանը շարունակական համագործակցության համար և գալիք տարում մաղթում համատեղ բեղմնավոր աշխատանք: