Ամառային ճամբար Սևանում (2017)

2017 թվականի հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի և Խուլերի միության երիտասարդների համար կազմակերպվեց ամենամյա ամառային ճամբար՝ ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ամեն տարի ճամբարը կազմակերպում է <<Հայկական Ճամբար>> կազմակերպությունը: Այն շատ լավ արդյունքներ է տվել մինչև այսօր և նպաստել է երիտասարդ հաշմանդամների՝ ինչպես առողջության բարելավվմանը, այնպես էլ ինտեգրացման գործընթացին: Ճամբարը հնարավորություն է տվել. • ամառային հանգստի կազմակերպման, • հաշմանդամային սպորտի զարգացման, • պատմամշակութային վայրերի այցելության կազմակերպման համար: Ճամբարի առօրյան միշտ կազմակերպվում է այնպես, որ մասնակիցները կարողանան իրար հետ շփվել: Սա նրանց համար գերազանց հնարավորություն է շփվել նմանատիպ կամ այլ խնդիրներ ունեցող հասակակիցների հետ: Կարևոր է նաև այն, որ ժամանցը անցկացնողները մասնագետներ են, կազմակերպվեցին տարբեր սպորտային խաղեր, անցկացվեցին լողի դասեր, էքսկուրսիաներ, արշավներ, ժամանցի այլ հետաքրքիր միջոցառումներ: Շնորհակալություն ենք հայտնում ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության անձնակազմին՝ Նարինե Աղաբալյանին, Գայանե Գրրգորյանին, Վարդան Վիրաբյանին և անձնակազմի այն ներկայացուցիչներին: