ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի նախագահ Ֆրենք Փալոունի և նրան ուղեկցող պատվիրակության այցը Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն

Այսօր վերականգնողական կենտրոնում հյուրընկալեցինք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի նախագահ Ֆրենք Փալոուն: Կոնգրեսականին Արցախում ուղեկցում են նրա օգնական Ջեյմս Ջոնսոնը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Ծովինար Վարդանյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Ֆրենք Փալոուն ծանոթացավ կենտրոնի գործունեությանը և շենքային պայմաններին: