Այսօր՝ ապրիլի 2-ին, աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է:

        Այսօր` ապրիլի 2-ին, աուտիզմի իրազեկման     միջազգային օրն է:

     Աուտիզմի իրազեկման միջազգային օրը շատ երկրներում շենքերն ու այլ   կառույցները լուսավորում են կապույտ գույնով, որը խորհրդանշում է այն փաստը, որ աուտիզմը ավելի հաճախ է հանդիպում տղա  երեխաների մոտ:

      Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր  խանգարում է, որն արտահայտվում է  մինչև 3  տարեկան հասակը:  Այն առանձին հիվանդություն չէ: Իրենից ներկայացնում է տարբեր պատճառներից առաջացած և տարբեր կլինիկական դրսևորումներով համախտանիշների ամբողջություն:

     Աուտիզմի ժամանակ հիմնականում տուժում են հետևյալ 3 ոլորտները`

  • սոցիալական փոխհարաբերություն
  • հաղորդակցություն
  • վարք

      Աուտիզմի հաճախականությունը կազմում է 12:10000, ըստ որում տղաների մոտ 4-5 անգամ ավելի հաճախ է հանդիպում:

      Աուտիզմով երեխայի   մոտ    խանգարվում է   շրջապատի  մարդկանց  հետ շփումը  և փոխհարաբերությունների   հաստատումը:    Նման   երեխաները  թվում են      մեկուսացված, իրականությունից կտրված: Հայացքով չեն շփվում շրջապատի մարդակց հետ, չեն խոսում և չեն խաղում մյուս երեխաների նման: Միաժամանակ ցուցաբերում են ստերիոտիպային վարքագիծ:

      Աուտիզմով երեխաների մեծ մասի մոտ առկա է նաև   մտավոր հետամնացություն:    Որոշ երեխաներ,  ճիշտ է` հազվադեպ ունենում են  լավ  զարգացած առանձին      ունակություններ, օրինակ` կատարում են      բարդ թվային  հաշվարկներ, լուծում են  խրթին  գլուխկոտրուկներ, ցուցաբերում են զարմանալի հիշուղություն, դրսևորում են մեծ ունակություններ արվեստի և երաժշտության ասպարեզում:

     Աուտիզմի համար միանշանակ բուժում գոյություն չունի, սակայն համապատասխան վերականգնողական, կրթական միջամտության շնորհիվ կարելի է մասամբ հաղթահարել խնդիրը`օգնելով հարմարվել միջավայրին, ինքնուրույն լինել, ընկալել արտաքին աշխարհն ու այնտեղ գտնվող մարդկանց:

     Ք. Քոքսի    անվան Վերականգնողական կենտրոն  հաճախում  են   10  երեխա զարգացման պերվազիվ խանգարումներով` աուտիզմով:

      Վերականգնողական ծառայությունները մատուցվում են բազմամասնագիտական թիմի  անդամների համագործակցության շնորհիվ: Անձնակազմի առանձնահատուկ վերաբերմունքը երեխաների և նրանց ծնողների նկատմամբ, ընդհանուր բարյացակամ         մթնոլորտը առավել արդյունավետ են դարձնում վերականգնողական բուժումը:

     Նման երեխաների վաղ հայտնաբերումը, գնահատումը և վաղ միջամտությունը, համապատասխան խնամքը, բժշկասոցիալական վերականգնումը, ինչպես նաև նրանց և ծնողների կրթումը լավագույն նախապայմաններն են` երեխաների սոցիալական ինտեգրումն   ու բարեկեցությունն ապահովելու համար: