Այսօր Արցախի Հանրապետության նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական, կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ազատուհի Սիմոնյանի ուղեկցությամբ վերականգնողական կենտրոն են այցելել ռուսահայ բարերար Գևորգ Վանյանը, Արարատ Առուստամյանը և հասարակական գործիչ Մարիամ Հովսեփյանը: Հյուրերը ծանոթացել են կենտրոնի աշխատանքներին իսկ Ազատուհի Սիմոնյանը ներկայացրել է կենտրոնում սկսված նոր բարեգործական ծրագրերը, այդ թվում կենտրոնի սենյակների վերանորոգման և կահավորման ծրագրերը , որոնք արդեն իսկ հովանավորչական ծրագրերով իրագործվում են : Վերականգնողական կենտրոնի տնօրեն՝ Վարդան Թադևոսյանը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը , ինչպես նաև ծանոթացրել կենտրոնին կից գործող Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնի աշխատանքներին: