Այսօր Բուժաշխատողի տոն օրն է

Հունիսի 21-ը նշվում է , որպես Բուժաշխատողի տոն  օր(բժշկական անձնակազմի օր)։

Բոլոր ժամանակներում  էլ  մեր ժողովուրդը խորին հարգանքով է մոտեցել բժշկի մասնագիտությանը և այդպես է նաև այսօր, քանի որ հենց բուժաշխատողների աշխատանքից է մեծապես կախված կյանքում ամենակարևորը՝ մարդու առողջությունը։

Այսօր մենք հնարավորություն  ունենք արժևորել բուժաշխատողի տեղն ու դերը  հասարակության մեջ։

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի բուժաշխատողների  աշխատանքի, նվիրվածության ու պատասխանատվության բարձր զգացումի մասին մենք չէ , որ պետք է խոսենք։

Դա փաստում է մեր կատարած աշխատանքը և այն արդյունքները , որին հասնում են մեր շահառուները համատեղ աշխատանքի շնորհիվ։

Շնորհավոր Ձեր տոն օրը հարգելի բուժաշխատողներ՝ թող  Ձեր իսկ կողմից ընտրված շատ պատասխանատու և պատվարժան առաքելությունը միշտ իրականացնեք  հավատքով ու  լավատեսությամբ։

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, ուժ և տոկունություն պատասխանատու Ձեր առաքելությունն իրականացնելու ընթացքում։