Այսօր հաշմանդամների միջազգային օրն է

1992 թվականից ի վեր  դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամների միջազգային օր: Հենց այս օրը բաձրաձայնելով հաշմանդամների առջև  ծառացած խնդիրները մենք փորձում ենք գտնել դրանց լուծման հնարավոր ուղիները, նպաստելով նրանց կյանքի որակի բարելավմանը: Այսօր մեզանից որևէ մեկը ապահովագրված չէ հաշմանդամ լինելուց , ոււստի յուրաքանչյուրս պետք է կարողանանք ընդունել մարդկանց այնպիսին ինչպիսին կան, փորձենք նրանց համար ստեղծել բարենպաստ պայմաններ, նրանց հանդիպած  արգելքները վերացնելով:

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի ստեղծման նպատակը հենց հաշմանդամություն ունեցող անձանց ծառայելն է : Այստեղ բուժվում են հարյուրավոր հաշմանդամություն ունեցող անձիք , ավելին՝ շատերին հնարավորություն է տրվում նաև աշխատել այստեղ համատեղելով այն բուժման հետ: Կենտրոնի գործունեության հենց առաջին օրվանից այստեղ ստեղծվել և ստեղծվում են բոլոր հնարավոր պայմանները հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Շատերի համար վերականգնողական կենտրոնը լոկ բուժման վայր չէ , այլ երկրորդ տուն , որտեղ բոլորը գրկաբաց սպասում են մեկը մյուսին, լսում և հարգում, ընդունում և ապրելու նոր ակնթարթներ պարգևում միմյանց:

Այսօր պետք է բոլորս մի պահ խորհենք և մտածենք մեր կողքին ապրող բայց ֆիզիկապես և հոգեպես տարբերվող այդ մարդկանց մասին և գիտակցենք, որ նրանք միայնակ չեն՝ մենք նրանց կողքին ենք: