Այսօր վերականգնողական կենտրոնի բուժվող, 44- օրյա պատերազմի մասնակից Դավիթի 24 -ամյակն է։
Երկու տարի առաջ է Դավիթը դիմել կենտրոն՝ վերականգնողական բուժում ստանալու նպատակով և այս տարիների ընթացքում հասցրել նոր ընկերներ ձեռք բերել և դառնալ վերականգնողական կենտրոնի ընտանիքի անդամը։
Վերականգնողական կենտրոնի բուժվողների և ողջ անձնակազմի անունից շնորհավորում ենք մեր խիզախ և հմայիչ Դավիթին իր ծննդյան կապակցությամբ, ցանկանում ենք առողջություն և երկար տարիների կյանք։