Այսօր Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել  Learning Mission կազմակերպութան և նրանց կողմից առաջադրած ծրագրի շահառուների առաջին օֆլայն հանդիպումը։

Այսօր Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել  Learning Mission կազմակերպութան և նրանց կողմից առաջադրած ծրագրի շահառուների առաջին օֆլայն հանդիպումը։

Հիշեցնենք, որ Learning Mission կազմակերպությունը  հիմնվել է  44-օրյա պատերազմից հետո մի խումբ գաղափարակից ամերիկահայերի կողմից, որոնց նպատակն է եղել աջակցել պատերազմի մասնակից, վիրավոր զինվորներին կամ զոհված զինծառայողների ընտանիքի այն անդամներին, որոնք ցանկություն ունեն ստանալու նոր մասնագիտություն կամ հմտություններ ՏՏ և անգլերեն լեզվի ոլորտում:

Learning Mission-ի շնորհիվ արդեն, իսկ 100-ից ավելի պատերազմի մասնակից տղաներ ստացել են նոր հմտություններ ու մասնագիտական գիտելիքներ, և նրանցից շատերը արդեն  իսկ գտել են իրենց տեղը ՏՏ ոլորտի աշխատաշուկայում:

Կազմակերպությունը ամբողջովին իր միջոցներով՝ զրո մակարդակից սկսած ծրագրավորում և անգլերեն է սովորեցնում տղաներին ու աջակցում հետագայում աշխատանք գտնելու մեջ:

Ծրագրի շահառու են հանդիսանում արցախյան պատերազմի մասնակիցները և վիրավորում ստացած անձիք, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամները։

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ մասնակիցների հետ, ներկայացնել ծրագրի բովանդակությունը և մասնակցելու կարևորությունը։

Ներկա էին  ծրագրի շահառու հանդիսացող անձիք, ովքեր շահագրգռված են մասնակցել  այդ  դասընթացներին։

Վերականգնողական կենտրոնի շահառուները նույնպես մասնակցում են այդ ծրագրին և հուսանք, որ ապագայում կտեսնենք նրանց հաջողությունները և ձեռքբերումները։