Այսօր Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն է այցելել Արցախի մարդու իրավունքների պաշտպան՝ Գեղամ Ստեփանյանը : Մարդու իրավունքների պաշտպանը աուտիզմի իրազեկման օրվա առթիվ ցանկացավ ծանոթանալ աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնի աշխատանքային գործունեությանը, երեխաների բուժման ընթացքին և նրանց առօրյային: Հյուրերը մասնակցեցին երգի շրջանին իսկ վերջում նվերներ հանձնեցին կենտրոնի բալիկներին: Քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր ՝ կապված կենտրոնից դուրս երեխաների ունեցած խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների մասին: Հիմնական նպատակը նրանց հասարակության լիիրավ անդամ դարձնելն է և նրանց առջև առաջացած խոչընդոտները վերացնելը:
Շնորհակալություն ենք հայտնում Գեղամ Ստեփանյանին և իր թիմին ուշադրության և աջակցության համար: