Աշխատանքային այցով Արցախում է Գերմանիայում լավ ճանաչում ունեցող, միջազգային փորձառությամբ, Մանհայմի երեք վերականգնողական կենտրոնների հիմնադիր-սեփականատեր, մասնագիտական կրթության և գործնական դասընթացների մասնագետ-խորհրդատու, Հայդերբերգի բժշկական համալսարանի և ֆիզիոթերապիստների բժշկական դպրոցի դասախոս՝ Թովմաս Ուրիգը: Աշխատանքային կարիերան Թովմաս Ուրիգը սկսել է 1986թ. առ այսօր և կենտրոնացած է հիմնականում նյարդաբանական ասպարեզում, ինչպես նաև որակավորված Վոյտա, Բոբաթ, PNF թերապիաների մեջ:1993թ. Միջազգային Կարմիր խաչի ֆեդերացիայի կողմից աշխատել է Երևանի Կարմիր Խաչի միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոնում, որպես ֆիզիոթերապիստ – դասախոս, խթանելով ֆիզիոթերապիստների կրթությունը ողնուղեղային վնասվածքով բուժվողների հետ: Թովմաս Ուրիգի այցի նպատակն է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն հասցնել ՝ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի աջակցությամբ ձեռք բերված SRT Medical Zeptor Stochastic Resonanz Therapic բժշկական թանկարժեք սարքավորումը, որը կծառայի Արցախի ժողովրդին: Ուրիգը կպատրաստի վերականգնողական կենտրոնի մասնագետներին և պրակտիկ կսովորեցնի տվյալ սարքավորումը կիրառել մեր շահառուների բուժման մեջ, ինչպես նաև կաջակցի վերականգնողական կենտրոնի աշխատանքներին ի նպաստ հաշմանդամություն ունեցող և պատերազմի հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում ստացած անձանց:Այցի ընթացքում Թովմաս Ուրիգը իր ներդրումը կունենա կենտրոնի մասնագետների շարունակական կրթությանը և գիտելիքների համալրմանը: Շնորհակալություն ենք հայտնում Թովմաս Ուրիգին և Աշոտ Սմբատյանին բովանդակալից այցի և թանկարժեք նվերի համար: