Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ը նշում են որպես Բուժքույրերի օր։ Պատահական չէ, որ մասնագիտական տոնը նշում են հենց այս օրը։ Մայիսի 12-ը հայտնի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրն է: Պատմականորեն բուժքույրերը օգնել և խնամել են վիրավորներին, սփոփել են հիվանդների տառապանքները և օգնել են երեխաներին լույս աշխարհ գալ:Օրը առիթ է երախտիքի խոսքեր ուղղելու բոլոր այն բուժքույրերին, ովքեր մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ կատարում են իրենց մասնագիտական պարտքը։Գթասրտության և հոգատարության ներքո բուժքույրն իր մասնագիտական առաքելությունն է իրականացնում: Թերևս ոչ մի բժիշկ չի կարող պատկերացնել իր աշխատանքն առանց բուժքրոջ մասնակցության: Շնորհավորում ենք բուժքույրերին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում խաղաղ երկինք ու քաջառողջություն: