Ապրիլի 2-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Հայաստանում և Արցախում այդ օրվա առթիվ ամեն տարի կազմակերպվում են իրազեկման տարատեսակ միջոցառումներ: Այսօրվա առաքելությունն է շեշտադրել աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների և մեծահասակների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը՝ օգնելով նրանց վարել լիարժեք և բովանդակալից կյանք:
Ասյօր Աուտիզմի կենտրնում կազմակերպվեց ծնողների հետ հանդիպում, նպատակ ունենալով ևս մեկ անգամ իրազեկվելու ինչ է աուտիզմը, մասնակցելու կենտրոնում բուժվող երեխաների առօրյային, ծանոթանալու ձեռքի աշխատանքներին և համտեսելու երեխաների կողմից պատրաստված թխվածքաբլիթները: Մենք պարբերաբար հանդիպումներ ենք կազմակերպում ծնողերի հետ, որը նպատակ ունի ընդգրկել ծնողներին բուժման ընթացքին և շարունակական աշխատանքներին:
