Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է : Ամեն տարի այս օրը ամբողջ աշխարհում խոսվում է աուտիզմի մասին, թե ինչ է այն և ինչպես ընդունել դրա առկայությունը: Մենք ևս տարիներով անդրադարձ ենք կատաել այս օրվան նպատակ ունենալով հանրությանը իրազեկելու , որ մեր կողքին, մեզ հետ կան և ապրում են այնպիսի հրաշք բալիկներ, ովքեր ունեն աուտիզմ: Քանի որ այս երեխաները ունեն շփման խնդիր ուստի կարևոր է հանրության դերը, որպեսզի նրանք լինեն աջակից և հրավիրեն շփվելու:
Աուտիզմը հոգեկան զարգացման խանգարում է, որը հիմնականում ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Այն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների, վարքի, շփման և հաղորդակցման հմտությունների զարգացմանը:
Աուտիզմը կամ աուտիստիկ սպեկտորի խանգարումը բնութագրվում են սոցիալական հմտությունների, կրկնվող վարքագծի, խոսքի և հաղորդակցման հետ կապված առանձնահատկություններով:
Բոլորս պետք է միահամուռ ուժերով գործադրենք բոլոր ջանքերը հանրությանը իրազեկելու օրվա խորհրդի մասին և որ ամենակարևորն է փորձենք ընդունել մեզ հետ ապրող այդ հրաշք բալիկներին և ստեղծենք բոլոր հնարավոր պայմանները նրանց հասարակության լիարժեք անդամը դարձնելու համար: Լինենք իրազեկված, ընդունենք նրանց տարբեր լինելը և չլինենք անտարբեր:
Աուտիզմը դատավճիռ չէ , այլ անիրազեկ լինելն է դատավճիռ: