Ավազաթերապիան, որպես հոգեթերապիայի մեթոդ

Ավազաթերապիան, հոգեթերապիայի մեթոդներից մեկն է, որը երեխային հնարավորություն է տալիս ազատվելու հոգեբանական տրավմաներից` խնդիրները տեղափոխելով ավազի հարթություն: Ավազը, որը բնական նյութ է, իրականացնում է մի շարք կարևոր գործառույթներ, ինչպիսիք են` զարգացնող, հանգստացնող, բացասական էներգիա կլանող, ինչպես նաև ստեղծագործական պոտենցիալը ակտիվացնող։ Այն նպաստում է մանր մոտորիկայի զարգացմանը և գլխուղեղի կեղևի աշխատանքի ակտիվացմանը: