Աֆֆոլտեր մեթոդը , որպես կարևորագույն մեթոդ և լավագույն միջոց է  երեխայի հետ աշխատելու և ցանկալի արդյունքի հասնելու համար:

Աֆֆոլտեր մեթոդը , որպես կարևորագույն մեթոդ և լավագույն միջոց է  երեխայի հետ աշխատելու և ցանկալի արդյունքի հասնելու համար: Սույն մեթոդն ստեղծել է շվեցարիացի կին հոգեբան Ֆելիսիէ Աֆֆոլտերը, որը Ժան Պիաժէի հետ միասին 30-ից ավելի տարիներ հետազոտություններ է կատարել Շվեցարիայում և ԱՄՆ-ում:  Աֆֆոլտեր մեթոդի հիմնական գաղափարը հետևյալն է ՝ առօրյա կյանքում միջավայրի հետ փոխազդեցությունը երեխային տալիս է աշխարհի մասին առաջին փորձառությունը, քանի որ մեր առօրյան հարուստ աղբյուր է  սովորելու և զարգանալու համար: Բայց որպեսզի սովորելն ու զարգանալն իրականություն դառնան , երեխան պետք է փոխազդեցության մեջ մտնի իրեն շրջապատող աշխարհի հետ, ինչը տեղի է ունենում նաև շոշափողաշարժողական  համակարգի միջոցով: Աֆֆոլտեր մեթոդը նպաստում է զգայական համակարգի զարգացմանը , պատճառահետևանքային կապերի ձևավորմանը, երեխայի անմիջական փոխազդեցությանը միջավայրի հետ և աչք ձեռք, ձեռք-ձեռք կոորդինացիայի զարգացմանը: