<<Կամուրջ-Բռուքե>> բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր և խորհրդի նախագահ Լիլիթ Քոչարյանի այցը վերականգնողական կենտրոն

Եռօրյա այցով Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում էր <<Կամուրջ-Բռուքե>> բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր և խորհրդի նախագահ Լիլիթ Քոչարյանը: <<Կամուրջ-Բռուքե>> բարեգործական հասարակական կազմակերպությանը վերականգնողական կենտրոնի կողմից առաջարկվեց ծրագիր , որը կյանքի կոչվեց համատեղ աշխատանքների արդյունքում:Արդեն չորս ամիս է ինչ <<Կամուրջ-Բռուքե>> բարեգործական հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվում է կենտրոնի շահառուների համար ժամանցային միջոցառումների կազմակերպում, որը նպաստում է ամրապնդել հասարակության և հասակակիցների հետ կապը, սոցիալական միջավայրում ադապտացմանը և կյանքի որակի բարելավմանը :Լիլիթի այցի նպատակն է ծանոթանալ վերականգնողական կենտրոնի անձնակազմին և աշխատանքային գործունեությանը, բուժվողներին և նրանց բուժման ընթացքին: Քննարկվեցին կատարված աշխատանքների արդյունքները և մշակվեցին հետագա ծրագրերն ու անելիքները: Վերականգնողական կենտրոնի անձնակազմի և բուժվողների անունից շնորհակալություն ենք հայտնում <<Կամուրջ-Բռուքե>> բարեգործական հասարակական կազմակերպությանը ՝ ի դեմս Լիլիթ Քոչարյանի և նրանց աջակցողներին: