Ս.թ. հունիսի 14-ին Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա ղեկավարած ‹‹HART›› բարեգործական կազմակերպության անդամներին: Կենտրոնի անձնակազմն ու բուժվողները ջերմորեն ողջունել են բարոնուհուն և նրա գործընկերներին: Կենտրոնի համար անգնահատելի է բարոնուհու աջակցությունն արցախցիներին, ինչպես նաև միջազգային հանրության շրջանում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված նրա ջանքերը:
Կենտրոնի բուժվողներն ու անձնակազմը բարձր են գնահատում բարոնուհու հատուկ ուշադրությունը յուրաքանչյուր բուժվողի նկատմամբ: Ավանդույթ դարձած բարոնուհու և նրա ուղեկիցների այցերը շատ առանձնահատուկ են կենտրոնի համար, և ամեն ինչից անկախ ուրույն մոտեցումն ու եռանդը կենտրոնի ու բուժվողների նկատմամբ տարեցտարի ավելանում է:
Շնորհակալ ենք տարիների ամուր և արդյունավետ համագործակցության համար: