Բիզիբորդը իդեալական սենսորային խաղ է երեխաների համար: Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնի երեխաները մեծ սիրով են զբաղվում այդ բազմաֆունկցիոնալ խաղով: Այն ծածկված է բազմաթիվ իրերով, որոնց երեխան կարող է դիպչել, շրջել, բացել, փակել, պտտել, անջատել և այլն: Բիզիբորդը փայտե պլանշետ է թեմատիկ պատկերներով, պայմանականորեն բաժանված է խաղային գոտիների տարբեր ֆունկցիոնալ տարրերով:Այն խաղալիք-վարժանք է մանր մոտորիկայի զարգացման, շրջապատող աշխարհի հետ ծանոթանալու, կենցաղային տարրական հմտություններ ձևավորելու համար ։