Բոչիայի առաջնություն 2022թ.

Սիրով տեղեկացնում ենք, որ վերականգնողական կենտրոնի թիմը այս օրերին գտնվում է ՀՀ  ք․ Ծաղկաձորում՝ մասնակցելու  2022 թ. մարտի 1-ից 3-ը Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրում տեղի ունեցող  բոչիա հաշմանդամային մարզաձևի ուսումնամարզական հավաքին  և Հայաստանի բոչիայի բաց առաջնություն-2022-ին,  որն անցկացվում է «Լիարժեք կյանք» ՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Այս տարի Հայաստանի բոչիայի բաց առաջնությունը կանցկացվի անհատական և թիմային մրցակարգով, կմասնակցեն շուրջ 8 թիմեր և ավելի քան 30 հաշմանդամություն ունեցող մարզիկներ Հայաստանից, Արցախից և Ռուսաստանի Դաշնությունից: Առաջնության փակման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2022թ․ մարտի 3 ին ժամը 15։00-ին

Վերականգնողական կենտրոնը մեծ նշանակություն է տալիս հաշմանդամային սպորտի զարգացմանը  Արցախում։    Կենտրոնում բուժվող ,  հաշմանդամություն ունեցող երիտասարդ անձիք ներգրավված են տարբեր սպորտաձևերի մեջ և ակտիվ մասնակցում են Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպվող սպորտի միջոցառումներին։

Շնորհակալություն ենք հայտնում   կազմակերպիչներին։