2016թ. հոկտեմբերի 15-16 ք.Ստեփանակերտում անցկացվեց Բոչիայի բաց առաջնություն, որին մասնակցում էին «Լիարժեք կյանք» (Ստեփանավան), «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» (Ստեփանակերտ), «Հայկական ճամբար» (Երևան), «Հույս» (Արթիկ) և «Բարի մամա» (Երևան) թիմերը: Բոչիան պարօլիմպիկ մարզաձև է, որն առաջին անգամ անցկացվել է 1976թ.-ին: Դա գնդակով մարզախաղ է, որը զարգացնում է դիպուկությունը: Այն բարենպաստ ազդեցություն է թողնում հաշմանդամ մարդու նյարդային համակարգի վրա՝ բարձրացնելով դիմադրողականությունը, զարգացնելով կամքը: Թիմային խաղում առաջին տեղ գրավեց «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի 1-ին թիմը», երկրորդ տեղ՝«Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի 2-րդ թիմը», երրորդ տեղ՝ «Լիարժեք կյանք» թիմը: Անհատական խաղում առաջին տեղ գրավեց Սերյոժա Մելքոնյանը («Լիարժեք կյանք»), երկրորդ տեղ՝ Կարեն Միրզոյանը («Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»), երրորդ տեղ՝ Սպարտակ Ալթունյանը(«Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»): Կազմակերպվեց նաև էքսկուրսիա դեպի Տիգրանակերտ և այլ հանրային վայրերի այցելություն: