Բոչիայի բաց առաջնություն` 16-17.07.2015

Հուլիսի 16-17-ը «Լիարժեք կյանք» ՀԿ–ի մարզաճամբարային բազայում անցկացվեց Բոչիայի բաց առաջնություն: Արցախի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմը թիմային մրցակարգում զբաղեցրեց առաջնության 3-րդ հորիզոնականը:
Բոչիայի բաց առաջնության հաղթողի տիտղոսին արժանացավ արցախցի Մանուշակ Մելքումյանը՝ նվաճելով առաջնության ոսկե մեդալը: Հաղթողի համար մրցանակ էր սահմանել նաեւ «Օրանժ» հիմնադրամը՝ Sony Ericson ֆիրմայի Smartphone բջջային հեռախոս: