Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է: Աշխարհի բնակչության մեկ քառորդն ուղղակիորեն առնչվում է հաշմանդամություն ունեցող անձանց  հետ: Օրվա նպատակն է հասարակությանն իրազեկել նրանց հուզող խնդիրների մասին։ Հենց այսօր է, որ հաշմանդամություն ունեցող անձիք  առավել քան երբևէ, հիշեցնում ու բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին, որը խոչընդոտում է նրանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը։

Հասարակության այս խավը սովորաբար բախվում է ֆիզիկական, սոցիալ-տնտեսական ու վարքագծային պատնեշների , որոնք բացառում են հասարակության կյանքում նրանց լիարժեք, արդյունավետ և իրավահավասար մասնակցությունը :

Արցախում գործող Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը իր ստեղծման առաջին իսկ օրվանից(1998թ․սեպտեմբեր) իր ծառայություններն է մատուցում Արցախում ապրող տարբեր ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց՝ առանց տարիքային սահմանափակման։

Այստեղ ստեղծվել և շարունակում են ստեղծվել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձիք կարողանան ստանալ լիարժեք բուժում և ինտեգրվել հասարակությանը։

Յուրաքանչյուր ոք , ով գեթ մեկ անգամ այցելել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն քաջատեղյակ է , որ պատերից այս կողմ մի ուրիշ աշխարհ է , ուրիշ մթնոլորտ։

Այստեղ բոլորը իրար հարազատ են ու հավասար, այստեղ տարբեր խնդիրներ ունեցող անձիք իրենց լիարժեք են զգում։

Եվ այս յուրահատուկ և իրազեկող օրը, պետք է բազմիցս շեշտվի և բարձրաձայնվի նրանց խնդիրների և տրամաբանական լուծումների մասին։