Երեխաների պաշտպանության միջազգային օրը Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում:

Երեխան կյանք է, սեր է, ուժ է, երեխան ուրախություն ու բարություն է, երեխան հույս ու ժպիտ է: Երեխաների համար ծնողները պատրաստ են ամեն ինչի, երեխաներին բարենպաստկյանք ապահովելու համար ծնողը մոռանում է ամեն դժվարություն ու շարժվում առաջ: Երեխայի ուրախությունը նաև ծնողների ուրախությունն է:
Այսօր Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում տոնում են երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925թ.-ին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Օրն ազդակ է բոլոր մարդկանց ու, հատկապես՝ ծնողներին, քանի, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության:
Այս օրը կրկնակի տոն է մեզ համար, ուղիղ տասներկու տարի առաջ հենց այս օրը վերականգնողական կենտրոնին կից բացվեց մանկական առողջության կենտրոնը, և այսօր այն տասներկու տարեկան է:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱՆ նախարարի պարոն Ա. Բաղրյանը, կենտրոնում ամբուլատոր և ստացիոնար բուժում ստացող հաշմանդամություն ունեցող երեխաներ, ծնողներ և մի շարք այլ հյուրեր:
Կենտրոնում տիրում էր ուրախ, ջերմ և բարձր տրամադրություն, այս օրը երեխաներինն է դարձնենք այն տոն նրանց համար