<<Հայկական ճամբար>>-ին մասնակցեցին նաև վերականգնողական կենտրոնի տղաները

<<Հայկական ճամբար>> Հասարակական կազմակերպությունը Ressources Exchange For Armenian Camp (REFA)-ի հետ համատեղ, Ministery of Federation Wallonie Bruxelles աջակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 6-ից մեկնարկել է արցախյան երրորդ պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած զինվորների վերականգնողական հնգօրյա հավաքների շարքը։ Սեպտեմբերի 22-27-ն ընկած ժամանակահատվածում չորրորդ հավաքին մասնակցում են նաև Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տղաները: Ճամբարի օրակարգն հագեցած է ակտիվ սպորտային միջոցառումներով, այդ թվում առագաստանավային մարզումներով։ Մաղթում ենք հաճելի հանգստյան օրեր: