Խոսքի խանգարումներն այս կամ այն չափով դժվարացնում են գիտելիքների յուրացումն ու խոսքային հաղորդակցումը և բացասաբար են ներգործում երեխաների ընդհանուր զարգացման ու կայացման վրա: Հետևապես, խոսքի խանգարումների հաղթահարումը առողջ հիմք է ապահովում երեխաների լիարժեք ուսուցման համար:
Խմբային աշխատանքը տարվում է տարբեր տեսակի ուսուցողական քարտերով և պատկերներով, որը ազդում է երեխաների ճանաչողական ոլորտի և մտավոր մակարդակի զարգացմանը։
Նպաստում է պատկերների ընկալմանը և ուշադրության կայունացմանը։
Այս քարտ-խաղերը զարգացնում են երեխայի ՝
․ ուշադրության կենտրոնացումն ու բախշվածությունը
․ճանաչողությունը
․մրցունակությունը
․մտածողությունը
․հիշողությունը
․դիտողականությունը