Մանկական առողջության կենտրոնի բալիկների հետ խաղում ենք լոտո, սեղանի դիդակտիկ ուսուցողական խաղ, որը ուղղված է բառապաշարի հարստացմանը։
Խմբային ձևով կազմակերպված խաղերը նպաստում են ոչ միայն երեխայի մտավոր, խոսքի զարգացմանը, այլև շփմանը, հաղորդակցմանն ու համագործակցությանը։
Նմանատիպ խաղերի միջոցով, փորձում ենք զարգացնել երեխաների ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը, հարստացնում ենք բառապաշարը, զարգացնում քերականորեն ճիշտ խոսելու կարողությունը, կապակցված խոսքը և ստեղծագործելու կարողությունը։