Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը այս տարի սկսեց համագործակցել Խ.Աբովյանի անվան Երևանի Պետական Մանկավարժական համալսարանի հետ: Նոյեմբերի 9-ից կազմակերպվեցին դասընթացներ՝ կենտրոնի մանկավարժների, հոգեբանների և լոգոպեդների համար: Դասախոսություններ կարդացին արտթերապիստ Ա. Հայրապետյանը՝ ‹‹Արտթերապիայի հիմնական ուղղությունների և ձևերի գործնական վերլուծությունը›› թեմայով, լոգոպեդ Ժ. Պայլոզյանը՝ ‹‹Լոգոպեդական աշխատանքը աֆազիայի դեպքում›› թեմայով: Նոյեմբերի 23-ից դասընթացը կշարունակի Ա. Գրիգորյանը՝ ‹‹Դիսլեքսիայի և դիսգրաֆիայի վաղ հայտնաբերումը և կանխարգելումը և շտկողական աշխատանքների կազմակերպումը›› թեմայով:
Վերականգնողական կենտրոնը մեծ նշանակություն և դեր է տալիս նման վերապատրաստական դասընթացներին և սեմինարներին: Այդ իսկ պատճառով, այս համագործակցությունը մեզ համար մեծ հաջողություն և ձեռքբերում է: