Ղուլյան Վալերին վերականգնողական կենտրոն է ընդունվել 2021թ. մայիսի 20-ին ,հեմոռագիկ ինսուլտից հետո, աջակողմյան հեմիպարեզով և սենսո-մոտոր աֆազիայով: Նրան տեղափոխել են կենտրոն ՀԲԿ-ից՝ պատգարակով, լրիվ պասիվ անկողնային վիճակում: Դիրքը պասիվ, անկողնում մոբիլությունը լրիվ կախված, աջ վերջույթներում պլեգիա , առօրյա ինքնասպասարկման ոլորտում լրիվ կախված, էքսպրեսիվ խոսքը բացակայում էր: 71-ամյա պապիկի խնամակալը աղջիկն է , ով իր հնարավորության սահմաններում ձգտում է օգնել մեր մասնագետներին հասնել երևալի արդյունքների:
Հաշվի առնելով , որ բուժվողի մոտ ինքնասպասարկումը լրիվ բացակայում էր , ուստի թերապիստ Ինգա Լալայանի համար առաջնային նպատակը առօրյա ինքնասպասարկման մեջ մասնակի ինքնուրույն դարձնելն էր: Չնայած իր առջև դրված խնդիրը շատ բարդ էր , բայց մեր մասնագետների ինտենսիվ աշխատանքը տվեց իր արդյունքները ՝ այսօր բուժվողը տեղաշարժվում է չորս կետանի հենակով, ամենօրյա ակտիվության մեջ ունի մասնակի կախվածություն, ինչպես նաև ունենք խոսքի շտկում: Տեսնելով մեր բուժվողների նպատակասլացությունը և ցանկությունը վերադառնալ կյանքի բնակականոն ընթացքին, մեր մասնագետներին ոգեշնչում է նրանց հասցնել առավելագույն արդյունքների: Ամեն տարի վերականգնողական կենտրոնում տասնյակ նման ախտորոշումով և խնդրով մարդիկ են բուժվում և վերադառնում իրենց ընտանիք։