Կիրակնօրյա ժամանց վերականգնողական կենտրոնում

Ինչպես գիտեք վերականգնողական կենտրոնում կիրակի օրերը շատ հետաքրքիր և հագեցած են անցնում։ Մեր ստացիոնար և ամբուլատոր բուժվողների հետ հանրային վայրերի այցելություններից զատ կազմակերպվում են նաև ֆիլմերի դիտում և քննարկում թեյի սեղանի շուրջ, տարբեր ինտելեկտուալ և ժամանցային խաղեր և իհարկե համեղ ուտեստների պատրաստում։

Այս կիրակի խոհանոցի պատասխանատուն կենտրոնի տնօրեն ՝ Վարդան Թադևոսյանն էր , ով ստացիոնար բուժվողնների հետ համատեղ աշխատանքի արդյունքում պատրաստեց՝ շատ համեղ և ախորժալի լահմաջո։