Կիրակնօրյա ժամանց վերականգնողական կենտրոնում

Վերականգնողական կենտրոնում արդեն ավանդույթ է դարձել հանգստյան օրերին կենտրոնի բուժվողների համար ժամանցային ծրագրերի կազմակերպումը՝ ուտելիքի պատրաստում և համտեսում , հանրային վայրերի այցելություն, սպորտային ծրագրեր, ինտելեկտուալ խաղեր, և երաժշտական միջոցառումներ: Նմանատիպ ծրագրերի նպատակն է նպաստել բուժվողների ինքնուրույնությանը, սոցիալական միջավայրում ադապտացմանը, հասարակության և հասակակիցների հետ շփմանը, ինչպես նաև հաճելի և օգտակար ժամանցի կազմակերպմանը: Այս կիրակի կենտրոնի ստացիոնար բուժվողների հետ միասին պատրաստեցինք աղցան և ջերմ միջավայրում համտեսեցինք այն: