Կրթություն
Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում գործում է կրթական բաժանմունք: Այն նախատեսված է պատրաստել վերականգնող թերապիստներ, որոնք մեկ տարի ինտենսիվ կրթությունից հետո աշխատում են Վերականգնողական կենտրոնում, որպես վերականգնող թերապիստ: Կրթություն ստանալու համար դիմորդը պետք է ունենա բժշկական կրթություն և բարեհաջող անցնի ընդունելության քննությունները և հարցազրույցը:
Մեկ տարվա մասնագիտական կրթությունը իր մեջ ներառում է երեք հիմնական բաժիններ.
- Մարդու անատոմիա
- Հիվանդի ֆիզիկական գնահատում
- Հիվանդի բուժում:
Ուսուցման ընթացքում ուսանողները հանձնում են երեսունից ավելի քննական թեստեր, իսկ յուրաքանչյուր բաժիններից` գրավոր և գործնական քննություններ:
2014թ. հոկտեմբեր ամսից Վերականգնողական կենտրոնում ընթանում է կրթական դասընթաց վերականգնող թերապիստ պատրաստելու նպատակով: Այժմ տասներկու ուսանողներից սովորում են ինը ուսանող, որոնք ավարտելուց հետո կաշխատեն ԼՂՀ Հադրութի, Մարտակերտի, Մարտունու շրջանների ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքի հիվանդանոցներում: Դա կնպաստի հիվանդների բուժման որակի բարձրացմանը, ինչպես նաև Վերականգնողական կենտրոնում բուժվողների հերթագրման նվազմանը:
Շարունակական կրթություն.
Վերականգնողական կենտրոնը կարևոր տեղ է հատկացնում մասնագետների շարունակական կրթությանը: Այն կարևոր է մասնագետի զարգացման և կատարելագործման համար: Այդ նպատակով Վերականգնողական կենտրոնը համագործակցում է ՀՀ <<Մանկական վերականգնողական կենտրոն>> և <<ԱրԲԵՍ>> բժշկական կենտրոնների հետ, որտեղ կազմակերպվող դասընթացներին և գիտաժողովներին մասնակցում են նաև մեր մասնագետները: Վերականգնողական կենտրոնի մասնագիտական դասընթացների անցկացման նպատակով մեզ մոտ դասախոսման և փորձի փոխանակման են եղել մասնագետներ Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրալիայից, Շվեյցարիայից: Տվյալ պահին Վերականգնողական կենտրոնը կրթական համագործակցություն է վարում Ֆրանսիայի Համաշխարհային ֆիզիոթերապիստների միության հետ: