Հանդիպում վիրավոր տղաների հետ

Այսօր վերականգնողական կենտրոն է այցելել Սփյուռքի հարցերով ԱՀ նախագահի խորհրդական՝ Ազատուհի Սիմոնյանը: Տիկին Սիմոնյանը ծանոթացավ կենտրոնի գործունեությանը, շենքային պայմաններին և ընթացող վերանորոգման աշխատանքներին: Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ կենտրոնում բուժվող արցախյան երրորդ պատերազմի հետևանքով վիրավորված մեր տղանների հետ, քննարկել առկա խնդիրներն ու հետագա անելիքները և նոր ծրագրեր մշակել նրանց ապագայում աշխատանքով ապահովելու համար: