Հոկտեմբերի 30-ին «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» -ը  վերածնունդ ապրեց՝ ստանալով նոր շունչ և թարմ տեսլական։

«Վերածնունդ» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում մեր թիմը վերահաստատեց իր հանձնառությունը՝ շարունակելու առաքելությունը  մայր հայրենիքում։ Արցախում մեր 25-ամյա գործունեության ընթացքում մենք կանգնած ենք եղել առողջապահական և վերականգնողական աջակցության առաջնագծում՝ բերելով հույս և զորակցություն մեր ժողովրդին։

 Այժմ՝  Հայաստանում, մեր առաքելությունն ենք իրականացնում նույն նվիրվածությամբ և հոգատարությամբ, որն առաջնորդել է մեզ տարիներ շարունակ։

Միջոցառմանը ներկա էին բարոնուհի Քոքսը, Արցախի Հանրապետության նախագահը, կենտրոնի բարեկամները, աջակիցներն ու  ընկերները։

Հարգելի բարեկամներ և գործընկերներ, մեծ պատասխանատվությամբ և սիրով սպասում ենք նոր կենտրոնի գործունեության վերսկսմանը։

Հույս ունենք, որ շուտով կրկին կկարողանանք օգտակար լինել ձեզ՝ աջակցելով ձեր առողջության վերականգնմանը և ակտիվ կյանքի վերադարձին։