Հունիսի 1-ը տարվա ամենագեղեցիկ և ուրախ տոներից մեկն է, ամեն տարի այս օրը՝ ավանդույթի համաձայն հավաքվում ենք նշելու երեխաների պաշտպանության միջազգային օրը: Օրը տոնական է բոլորիս համար, այսօր մենք կարող ենք բազմիցս շնորհավորել մեր երեխաներին , ցանկանալով նրանց , որպեսզի խաղաղությունն ու երջանկությունը լինեն նրանց մշտական ուղեկիցը, շրջապատված լինեն անհուն սիրով ու հոգատարությամբ:Առանձնահատուկ ուզում ենք շնորհավորել մեր կողքին ապրող, հատուկ խնամք պահանջող այն մանուկներին, ում ամեն օրը պայքար է, պայքար՝ լիարժեք ապրելու համար, մեր հասարակության ու մեզանից յուրաքանչյուրի պարտքն ու առաքելությունն է՝ սատար կանգնելու նրանց երազանքների ու նպատակների իրականացմանը:Իսկ միջոցառման վերջում երեխաները հյուրասիրվեցին պաղպաղակներով և հյութերով: