Հունվարի 12 -ին Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն է այցելել Արցախի առողջապահության նորանշանակ նախարար՝ Սամվել Ավետիսյանը

Հունվարի 12 -ին Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն է այցելել Արցախի առողջապահության նորանշանակ նախարար՝ Սամվել Ավետիսյանը։ Նախարարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, շահառուների բուժման ընթացքին և շենքային պայմաններին։

Իսկ վերջում նախարար Ավետիսյանը հանդիպել է կենտրոնի աշխատակիցների հետ, քննարկել մի շարք կարևոր հարցեր և խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել ապագայում։

Վերականգնողական կենտրոնի բուժվողների և անձնակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում պարոն Ավետիսյանին կենտրոն այցելելու և այս դժվարին իրավիճակում մեզ քաջալերելու համար։

Միասին մենք ուժեղ ենք և միայն համատեղ աշխատանքի և համագործակցության արդյունքում կարող ենք ունենալ դրական արդյունք։