Մարզասարքերի տրամադրում

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը սույն թվականին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հովանավորությամբ Քայլտեք ՓԲԸ-ի կողմից, որպես նվիրատվություն ստացել է մասնագիտական գույք։

Կենտրոնը իր հերթին ստացած Քայլաբեր սարքավորումներից մեկը հատկացրել է Մարտակերտի ՇԲՄ-ին՝ ողնուղեղային վնասվածքով բուժառուների համար։ Նշենք , որ Մարտակերտի ՇԲՄ-ում է աշխատում ՝ Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում վերապատրաստված ֆիզիոթերապիստ՝ Նարինե Մովսիսյանը ՝ ով իր ծառայություններն է մատուցում Մարտակերտի շրջանի քաղաքացիներին։

Իսկ մյուսը Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում բնակվող ՝ արցախյան առաջին պատերազմի մասնակից, ողնուղեղային վնասվածք ախտորոշմամբ ՝ Արմեն Ավետիսյանին, տան պայմաններում շարունակելու իրեն անհրաժեշտ վերականգնողական բուժումը։

Նշենք, որ սարքը նախատեսված է ուղղահայաց դիրքում կոմպլեքս վերականգնողական վարժություններ կատարելու համար։

Շարժելով վերին վերջույթները բուժառուն միաժամանակ շարժում է ստորին անշարժ վերջույթները:

Նպաստելով ստորին վերջույթների ոսկորների ամրացմանը, այն կանխարգելում է կալցիումի դուրս մղումը, ոսկրային զանգվածի կորուստը։Կանխարգելում է ստորին վերջույթների մկանների կարճեցումը և բարերար ազդեցություն է թողնում կոնքազդրային հոդի աշխատանքներին։

Ցանկանում ենք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը Արցախի կողքին լինելու և մեզ աջակցելու համար։

Հուսանք, որ Մարտակերտի ՇԲՄ-ին և մեր բուժառուին տրամադրված սարքավորումները կծառայեն իրենց բուն նպատակին ։