Մեկնում ենք <<Հայկական ճամբար>>

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի և Խուլերի միության բուժվողները մեկնեցին Սևան՝ մասնակցելու <<Հայկական ճամբար>> ՀԿ-ի կողմից կազմակերպված ամառային ճամբարին: Ճամբարը տևում է 10 օր: Առօրյան կկազմակերպվի այնպես, որ մասնակիցները կարողանան իրար հետ շփվել: Սա նրանց համար գերազանց հնարավորություն է շփվել նմանատիպ կամ այլ խնդիրներ ունեցող հասակակիցների հետ: Կարևոր է նաև այն, որ ժամանցը անցկացնողները կլինեն մասնագետներ, կկազմակերպվեն տարբեր սպորտային խաղեր, կանցկացվեն լողի դասեր, էքսկուրսիաներ, արշավներ, ժամանցի այլ հետաքրքիր միջոցառումներ: