Վերջերս վերականգնողական կենտրոն են դիմել հայր և դուստր Ստեփանյանները Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղից: Ստեփանյանների ընտանիքը 1988 թվականին Բաքվից տեղահանվել են և եկել Արցախ, որոշ ժամանակ ապրել Շուշիում և Ստեփանակերտում, այնուհետև տեղափոխվել Շահմասուր և պետության կողմից , որպես բազմազավակ ընտանիք ստացել տուն և մշտական բնակություն հաստատել այնտեղ: Արթուրը տան միակ երեխան էր՝ պատմում է, որ իրեն միշտ միայնակ էր զգում և խոսք էր տվել շատ երեխաներ ունենալ: Խոստումը չդրժեց՝ 10 երեխա ունի ՝հինգ տղա և հինգ աղջիկ: Երեխաներից ամենամեծը 15 տարեկան է իսկ ամենափոքրը 4 ամսական:
Արթուրը մշտական աշխատանք չունի, բայց պարապ չի նստում, տաս երեխաների պատասխանատուն ինքն է չարչարվում է և հոգում ընտանիքի ծախսերը: Ձգտում է իր երեխաների համար ստեղծել բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի նրանք ոչնչի կարիք չունենան: Ազատ ժամանակ էլ զբաղվում է հողագործությամբ, ձմռան պաշարներ կուտակելու համար :
Այսօր նա իր աղջկա հետ վերականգնողական կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում: Արթուրը ունի ողնաշարի գոտկային հատվածի խնդիրներ, իսկ Ալեքսանդրան ՄՈՒԿ, աջ ստորին վերջույթի մոնոպարեզ ախտորոշում: Արդեն կենտրոնում բոլորի սիրելի դարձած Ալեքսանդրան 7 տարեկան է , սովորում է Շահմասուրի միջնակարգ դպրոցի երկրորդ դասարանում: Ամենասիրելի առարկան ռուսերենն է: Ալեքսանդրան շատ է սիրում իր քույրերին ու եղբայրներին, ամեն օր բոլորին հիշում է և անուն առ անուն նշում նրանց անունները:
Այստեղ նրանք ստանում են համապատասխան վերականգնողական բուժում ինչպես նաև մասնակցում են նկարչության, կավագործության դասընթացներին իսկ ազատ ժամերին Ալեքսանդրան շատ է սիրում սովորել իր դասերը:
Հուսանք, որ ապագայում դեռ կտեսնենք Ալեքսանդրայի ձեռքբերումները և կլսենք Ստեփանյանների ընտանիքի հաջողությունների մասին:
