Մեր բուժվողները

Օրերս վերականգնողական կենտրոն ստացիոնար բուժման է ընդունվել Ազնավուրը, ով ունի մանկական ուղեղային կաթված ախտորոշում: Մինչև արցախյան վերջին պատերազմը Ազնավուրի ընտանիքը բնակվում էր Հադրութում և աշխատում այնտեղ:

Հեռավորության և աշխատաքի պատճառով Ազնավուրին չէին կարողանում հասցնել վերականգնողական կենտրոն անհրաժեշտ բուժման և նրա խնամակալությամբ զբաղվում էր մայրը:  Պատերազմից հետո նրանց ընտանիքը ստիպված տեղահանվել է Հադրութից և  հիմա բնակվում են Ստեփանակերտում: Փորձել են վարձակալել Ազնավուրին հարմար բնակարան, որպեսզի նրան տնից դուրս և ներս բերելու համար խոչընդոտներ չլինի:

Այսօր  32- ամյա Ազնավուրը վերականգնողական կենտրոնում ստանում է ֆիզիոթերապիստի, հոգեբանի և  լոգոպեդի ծառայություն: Մեր մասնագետները փորձում են բոլոր հնարավոր միջոցները, որոշակիորեն նրա ֆիզիկական և հոգեբանական վիճակը կարգավորելու  համար:  Տարիներ շարունակ Ազնավուրը չի ունեցել իր վիճակին համապատասխան անվասայլակ, իսկ եղած բժշկական աթոռը  չի համապատասխանել նրա չափսերին , որի պատճառով էլ նա տանը հիմնականում գտնվում էր անկողնային վիճակում, բայց այսօր վերականգնողական կենտրոնում նրան տրամադրվեց իր հասանելիք և իր ֆիզիկական վիճակին համապատասխան անվասայլակը: Իսկ  մեր մասնագետները աշխատում են,  որպեսզի նա կարողանա հնարավորինս հարմարվել և ճիշտ դիրքավորվել  անվասայլակին :

Հուսանք , որ Ազնավուրի բուժումը շարունակական բնույթ կունենա և նրա ծնողները պարբերաբար նրան կբերեն կենտրոն բուժման:

Իսկ տնային այցելության բաժանմունքում Ազնավուրը արդեն գրանցվել է և կստանա անհրաժեշտ բժշկական պարագաները և տակդիրները: