Մեր բուժվողները

Վերականգնողական կենտրոնի բուժվողներից է  11- ամյա Մարիամը, ով վերջերս դիմել է կենտրոն՝ բուժում ստանալու նպատակով: Մարիամը Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից է բայց  պատերազմի պատճառով նրանք կորցրել են իրենց բնակավայրը և ժամանակավորապես բնակվում են Ստեփանակերտում՝ պետության կողմից տրամադրված հյուրանոցներից մեկում:

Մարիամը ունի մանկական ուղեղային կաթված ախտորոշում : Վերականգնողական կենտրոնում  նա ստանում    ֆիզիոթերապիստի, հոգեբանի, լոգոպեդի ծառայություն, ինչպես նաև մեծ սիրով մասնակցում է նկարչության և կավագործության դասընթացներին:

Քանի որ Մարիամը ունի կլման խնդիր և լեզվի մկանների լարվածություն, ուստի լոգոպեդը աշխատում է նրա խմելու, ծամելու ֆունկցիաների զարգացման վրա: Իսկ բուժական ֆիզկուլտուրայի միջոցով փորձում ենք կատարել կարճ մկանների ձգում, թույլ մկանների ուժեղացում և նստած բալանսի զարգացում: 

Մարիամին վերականգնողական կենտրոն գալու և տուն հասնելու համար տրամադրվել է համապատասխան տրանսպորտ և կենտրոնի վարորդը ամեն օր նրան բերում է բուժման և տեղափոխում տուն:  Վերականգնողական կենտրոնը միշտ իր  բուժվողների  կողքին  է  և փորձում ենք անել հնարավորը նրանց պատշաճ պայմաններում բուժում ցուցաբերելու համար: