Վերականգնողական կենտրոնի շահառուներից է Էրիկը, ում մասին կարելի է երկար պատմել իսկ նրա նկարելու տաղանդը և դրա հանդեպ ունեցած իր սերը երևում է նրա գունազարդ և բազմաժանր նկարներում: Էրիկը առաջին անգամ վերականգնողական կենտրոն է դիմել 2001թ. մկանային դիստրոֆիա ախտորոշմամբ: Այնուհետև պարբերաբար շարունակել իր բուժումը: Արդեն երկար ժամանակ է ինչ նա իր բուժումը շարունակում է տանը , բայց միևնույն ժամանակ պահպանում կապը կենտրոնի և բուժվողների հետ:
Յուրաքանչյուրը ոք, ով գեթ մեկ անգամ այցելել է վերականգնողական կենտրոն հաստատ տեսել է Էրիկի նկարները, որոնք ցուցադրված են կենտրոնի միջանցքում:
Էրիկը շատ է սիրում նկարել դիմանկարներ, բնության տեսարաններ , ինչպես նաև ստեղծագործում է քարերի վրա: Նա իր նկարներով փորձում է արտահայտել իր ասելիքը և մարդկանց ներկայացնել իր իսկ պատկերած նկարները՝իր տարբերակով:
Էրիկը այսօր տոնում է իր 38-ամյակը, որի առթիվ վերականգնողական կենտրոնի բուժվողների և անձնակազմի անունից ցանկանում ենք շնորհավորել նրան:
Թող Աստծո կամոք կատարվեն Էրիկի բոլոր երազանքները :