Մեր բուժվողները

Երևի բոլորդ հիշեցիք նկարի այս աղջկան՝ Ասիային, ով մեզ ծանոթ է տնային այցելության շրջանակներից, քանի որ արդեն մի քանի տարի է ինչ նա գրանցված է տնային այցերի բաժանմունքում և ստանում է իր հասանելիք տակդիրները։ Ասյան Հադրութի շրջանի Մայրամաձոր գյուղից էր և հեռավորության պատճառով նրան չէին կարողանում բերել բուժման։

44-օրյա պատերազմից հետո նրանք նույնպես կորցրել են իրենց գյուղը և ժամանակավորապես բնակվում են  Արցախի Պետական Համալսարանին կից հանրակացարանում, որի  հինգերորդ  հարկում նրանց տրամադրվել է մեկ սենյակ, որտեղ բնակվում են նրանց հինգ հոգանոց ընտանիքը, իսկ խոհանոցը և լոգարանը ընդհանուր է :

Այժմ Ասյան, ով ունի մանկական ուղեղային կաթված ախտորոշում, ամբուլատոր բուժում է ստանում վերականգնողական կենտրոնում։

Ամեն օր կենտրոնի վարորդը համապատասխան մեքենայով նրան բերում է վերականգնողական բուժման և հետ հասցնում տուն։

Ասյան այստեղ ստանում է ֆիզիոթերապիստի և էրգոթերապիստի ծառայություն։

Հուսանք , որ հետագայում նրանց ընտանիքին կտրամադրվի հարմար և համապատասխան պայմաններով բնակարան և Ասիային կկարողանանք ավելի ինտենսիվ  բուժում ցուցաբերել։