Վերականգնողական կենտրոնի բուժվողներց է Նարեն, ով ծանոթ է բոլորիս , որպես տնային այցելության բաժանմունքի շահառու։
Արդեն մի քանի շաբաթ է ինչ նա գտնվում է վերականգնողական կենտրոնում և ստանում է ինտենսիվ վերականգնողական բուժում։
Ֆիզիոթերապիստի, էրգոթերապիստի, հոգեբանի և լոգոպեդի ծառայությունից բացի Նարեն մեծ սիրով և հաճույքով մասնակցում է նաև արվեստի դասընթացներին։
Բոլորիս սիրելի և բարի ժպիտով աղջիկը այժմ դարձել է վերականգնողական կենտրոնի ընտանիքի մի մասնիկը և այսուհետ չի պատկերացնում իրեն վերականգնողականից հեռու։
Նա խոստանում է հաճախակի այցելել կենտրոն իր հարազատ դարձած մարդկանց և ընկերներին տեսակցելու և առանց ընդմիջումների շարունակելու իրեն անհրաժեշտ վերականգնողական բուժումը։