Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից է Արայիկը, ով վերականգնողական կենտրոն է դիմել սուր դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիա, Գիեն-Բարեի համախտանիշ, քայլքի խանգարում ախտորոշմամբ:
Արայիկը Կրասնոդարում էր , երբ 2021 թ. օգոստոսի 10-ին անհայտ ծագման պատճառով հիվանդանոց հասավ , որի հետևանքը եղավ Արայիկի անվասայլակին հայտնվելը: Ընդհանուր թույլ էր նրա ամբողջ մարմինը և նա չէր կարողանում քայլել:
Մեկ շաբաթ Կրասնոդարի հիվանդանոցում առաջին օգնությունը ստանալուց հետո Արայիկը վերադարձավ Հայաստան, որտեղ գրեթե մեկ ամիս անցկացրեց Էրեբունի բժշկական կենտրոնում: Այնուհետև եկավ Արցախ և դիմեց Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն անհրաժեշտ վերականգնողական բուժում ստանալու նպատակով:
Այստեղ Արայիկը գրեթե երկու ամիս ստացավ վերականգնողական բուժում և ի ուրախություն բոլորիս դրական արդյունքները երկար չսպասեցրեցին: Նրա վիճակը գնահատվում է ընդհանուր բավարար՝ նկատվում է ստորին և վերին վերջույթների մկանների ուժեղացում, բալանսի և քայլքի լավացում: Նա այսօր արդեն կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել և միայն դրսում անհրաժեշտության դեպքում օգտագործում է ձեռնափայտ: :
Այսպիսի անսպասելի արդյունքներից ոգևորվում են ոչ միայն մեր բուժվողները այլ վերականգնողական կենտրոնի ամբողջ թիմը: Շատ ուրախալի է , որ մեր կենտրոնի պրոֆեսիոնալ թիմը կարողանում է առավելագույն արդյունքների հասցնել մեր շահառուներին և անվասայլակով վերականգնողական կենտրոն դիմած անձանց ճանապարհում ոտքով տուն :