Նկարում Անուշն է, ով այս օրերին բուժում է ստանում վերականգնողական կենտրոնում ։
19 –ամյա Անուշը Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղից է և ունի մանկական ուղեղային կաթված ախտորոշում։
Նա վերականգնողական կենտրոնում բուժում էր ստացել շատ վաղուց և միայն այս տարի սեպտեմբերին կրկին ցանկացավ վերադառնալ կենտրոն և վերսկսել իր բուժումը։
Անուշիկը այս անգամ մեծ ոգևորությամբ և ուրախությամբ է կատարում մեր մասնագետների հրահանգները։ Նա ստանում է ֆիզիոթերապիստի, էրգոթերապիստի, հոգեբանի և լոգոպեդի ծառայություն իսկ ազատ ժամերին աննկարագրելի սիրով մասնակցում արվեստի դասընթացներին։
Անուշիկի համար կենտրոնը դարձել է հարազատ մի վայր , որտեղի բնակիչները իր հարազատներն են։ Նա հասկացել է վերականգնողական բուժման կարևորությունը իր կյանքում և արդեն հասցրել որոշակիորեն բարելավել իր ֆիզիկական և հոգեբանական վիճակը։
Այժմ նա կարողանում է առանց իր մայրիկի մնալ վերականգնողական կենտրոնում, լրիվությամբ ինտեգրվել է հասարակությանը և զգալի մեծացրել իր ինքնուրույնության աստիճանը։