Մեր բուժվող Աշոտ Հարությունյանը պարգևատրվել է <<Մարտական խաչ>> երկրորդ աստիճանի շքանշանով:

Մեր բուժվող ՝ պահեստազորի փոխգնդապետ , արցախյան երրորդ պատերազմի հետևանքով բեկորային վիրավորում ստացած Աշոտ Հարությունյանը պարգևատրվել է <<Մարտական խաչ>> երկրորդ աստիճանի շքանշանով: Այսօր մեր բուժվողները հավաքվել են շնորհավորելու և նշելու Աշոտի կատարած հերոսական սխրանքը և նրա անմնացորդ նվիրվածությունը իր հայրենիքին:Մարտական փայլուն ուղի անցած հրամանատարը, այսօր էլ պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին կանգնել մարտի դաշտում և լինել իր զինվորի կողքին: Վերականգնողական կենտրոնում Աշոտը մեր բուժվողների համար վառ օրինակ է, իր կատարած տարիների վաստակի և սխրանքի համար: Մարդ՝ ով ծնվել է զինվոր լինելու համար և տրվել զինվորական կյանքին: Նրա համար կյանքը սկսվում է հայրենիքից և ավարտվում հայրենիքով , նրա հայրենասիրությունը սահմաններ չի ճանաչում , ապրում է իր հայրենիքը կրկին ազատ ու անկախ տեսնելու գաղափարով: Վերականգնողական կենտրոնի ամբողջ անձնակազմի և բուժվողների անունից շնորհավորում ենք Աշոտին և հայտնում մեր երախտիքը իր մարդ տեսակի և հայրենիքի նվիրյալ զավակը լինելու համար: