Վերականգնողական կենտրոնում բուժվող մեր տղաները տարբեր են իրենց նախասիրություններով և աշխարհընկալմամբ: Գևորգը վերականգնողական կենտրոնի այն երիտասարդ բուժվողներից է , ով աշխարհն ընկալում է , որպես ինքնակատարելագործման միջոց, ցանկանում է լինել աշխարհի տարբեր վայրերում և վերջում գիտելիքի պաշարներով վերադառնալ հայրենիք :
Ասկերանի Խնապատ գյուղից է Գևորգը , ով վերականգնողական կենտրոն է դիմել գլխուղեղի ձախ ծոծրակային շրջանի հրազենային–բեկորային կույր թափանցող վիրավորում ՝ ձախ ծոծրակային բլթի ջնջխումով: Գևորգը երկու ամսվա ժամկետային զինծառայող էր երբ սկսվեց պատերազմը: 18-ամյա պատանին , դեռ նոր էր ծանոթանում ռազմական գործին և անմիջական մասնակիցը դարձավ պատերազմական գործողությունների, որի հետևանքով էլ հոկտեմբերի 21-ին կասետային ռումբի պայթյունից վիրավորվեց: Մի քանի ամիս շարունակ նա գտնվում էր Երևանում և ստանում համապատասխան բուժում , որից հետո որոշակիորեն վերականգնվելով վերադարձավ Արցախ:
2021 թ. դեկտեմբերից Գևորգը բուժում է ստանում վերականգնողական կենտրոնում: Այստեղ Գևորգի ձեռքը ուժեղացնելու համար կատարվում է թույլ մկանների ուժեղացում , ինչպես նաև շարժումների ակտիվացում: Կատարվում է առավելագույնը , նրա ֆիզիկական վիճակը արագ վերականգնելու համար:
Հիմա նա սովորում է ԱրՊՀ –ի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա երրորդ կուրսում և դրա հետ մեկտեղ ուսումնասիրում է համակարգչային տարբեր ծրագրեր : Գևորգը ապագայում շատ պլաններ ունի , նախ և առաջ պետք է լիովին վերականգնվի ապա իր մտքի ու կամքի ամբողջ ներուժը կենտրոնացնի Արցախի բարգավճմանը:
Վստահ ենք , որ ապագայում դեռ կտեսնենք Գևորգի մասնագիտական նվաճումները: