Մեր հերոսները

Արտյոմը վերականգնողական կենտրոնում բուժում էր ստանում դեռ մի քանի տարի առաջ, երբ նրան անհանգստացնում էին մեջքի ցավերը: Իսկ այս տարի դիմեց  վերականգնողական կենտրոն  բուժվելու արդեն վիրավորի կարգավիճակում:  Սոս գյուղից է  Մուսայելյան Արտյոմը, ով  սովորոմ էր Տեխնոլոգիական համալսարանի ագրանոմիա բաժնի առաջին կուրսում: Ուսումը կիսատ թողեց հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար և ինչպես նվիրյալ հայորդի կատարեց իր պարտքը: Լինելով ընդամենը երկու ամսվա զինծառայող  իր մասնակցությունը ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմին: Հոտեմբերի 18-ին Վարանդայի շրջանում ԱԹՍ-ի հարվածից Արտյոմը ստացավ  ականապայթունային   վիրավորում: Վիրավորվելուց հետո նրան  բժշկական օգնություն ցուցաբերելու համար տեղից տեղ էին տեղափոխում, մինչև հնարավոր եղավ նրան հասցնել Երևան: Այնտեղ նա բուժում էր ստանում Արամյանց բժշկական կենտրոն ԱՓԲԸ-ում:  Մի քանի վիրահատություն տանելուց և մարմնի բեկորների մի մասից ազատվելուց հետ Արտյոմը վերադարձավ Արցախ:

Արտյոմը այսօր էլ շարունակում է իր պայքարը, չի երկմտում ապրելու ու արարելու է միմիայն Արցախում:  Երկու աշխատանք ունի ՝ քանի երիտասարդ է պետք է չարչարվի և բարեկեցիկ ապագա կառուցի: Անտեսելով մարմնի  տարբեր մասերում առկա 22  բեկորները հայրենի  գյուղում արդեն իր նոր տան հիմքերն է   դնում :

Նա ունի ականապայթունային վիրավորման հետևանք, ձախ նրբոլոքային և մեծ ոլոքային նյարդների նեյրոպաթիա ախտորոշումը: Վերականգնոական կենտրոնում Արտյոմը ստանում է բուժական ֆիզկուլտուրա, էլեկտրոթերապիա, ջրաբուժության և հոգեբանի ծառայություն:

 Նրա մոտ բացակայում է սրունք վեգային հոդի շարժումները, որի համար  կատարվում է մկանների ուժեղացում, շարժումների ակտիվացում և զգայական թերապիա:

Վերականգնողական կենտրոնում՝ արդեն  հարազատ դարձած միջավայրում է Արտյոմը դիմավորել իր քսանամյակը: Իսկ բոլորիս բարեմաղթանքը միայն մեկն էր  արագ ապաքինում և նպատակների իրագործում՝ իհարկե խաղաղ երկնքի տակ: